«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գրադարանային շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 15-ին

Գրադարանային շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 15-ին
13.04.2013 | 18:16

Միջազգային գրադարանային շաբաթն այս տարի Երևանում կմեկնարկի ապրիլի 15-ին և կանցկացվի մինչև ապրիլի 22-ը: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը: Նրա փոխանցմամբ, գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր գրադարաններում կկազմակերպվեն բաց դասեր, ընթերցանության ժամեր, պոեզիայի ժամ, նոր գրքերի ցուցադրություններ և այլն:

Գրադարանային շաբաթի անցկացումը, ըստ Տոնոյանի, կարևոր է նրանով, որ ուշադրություն է հրավիրվում գրադարանային խնդիրների վրա:

«Գյուղական ու համայնքային գրադարաններում դժվարություններն ավելի շատ են»,-հավաստել է Խնկո Ապոր գրադարանի տնօրենը: Նրա խոսքով, ամենակարևոր ու առաջնային թերություն է գրադարաններում գրականության պակասը. «Մենք պարբերաբար բարձրաձայնում ենք դրա մասին և փորձում ենք լուծումներ գտնել»,-նշել է նա:

Յուրաքանչյուր տարի գրադարանային շաբաթն ունենում է իր կարգախոսը: Այս տարի այն կոչվում է «Գրադարան` այժմ նաև թվային»: «Կարգախոսն այսպիսին է, քանի որ շատ երկրներում այժմ թվային գրադարանների ստեղծման գործընթաց է գնում: Կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ է, քանի որ գիրքն ու թվային տեխոնոլոգիաները համատեղ են ընթանում»,- ասել է գրադարանի փոխտնօրենը` Ռաֆիկ Ղազարյանը:

Նրա տեղեկացմամբ, Ազգային գրադարանի ֆոնդերից պարբերաբար գրքեր են ուղարկվում մարզեր և ուսումնական հաստատություններ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ